Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության առաջարկով ՀՀ կառավարության ապրիլի 14-ի նիստի օրակարգ է մտել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ծրագրի որոշ կետեր հետաձգելու մասին որոշման նախագիծ: Այդ մասին նշված է կառավարության պաշտոնական կայքէջում:

Հարցը վերաբերում է ՀՀ նախարարություններում եւ պետական կառավարման այլ մարմիններում պաշտպանված էլեկտրոնային փոխանակման համակարգի ներդրմանը: ԱԱԾ ներկայացրած տեղեկանքում նշված է, որ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ են համակարգիչներ, «Արաքս-3PCI» ծածկագրային համալիրներ, տպիչներ եւ անդադար սնուցման սարքեր, որոնցով պետք է բացվեն 27 բաժանորդային կետեր:

Ծրագիրը չի կատարվում, քանի որ նշված անհրաժեշտ սարքերը ձեռք չեն բերվել, այնինչ ծրագրի վերջնաժամկետ էր սահմանված 2011 թ.: ԱԱԾ-ն պարզապես առաջարկում է որպես ծրագրի վերջնաժամկետ սահմանել 2012 թ., մինչ անհրաժեշտ տեխնիկական միջոցները ձեռք կբերվեն: