Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի սկզբնամասում այսօր` ապրիլի 13-ին ժամը 01:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում երեք մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 36-ամյա Հայկ Ղազարյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ 24-ամյա Անդրանիկ Պողոսյանը եւ Ոսկետափ գյուղի բնակիչ 34-ամյա Համլետ Գասպարյանը:
Պարզվել է, որ Տափերական գյուղից դեպի Նոր Կյանք գյուղ տանող միջհամայնքային ավտոճանապարհի Նոր Կյանք գյուղի սկզբնամասում Անդրանիկ Պողոսյանը, վարելով «Օպել» մակնիշի 11 ԼՍ 397 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած ուղեմաս եւ բախվել դիմացից եկող Հայկ Ղազարյանի կողմից վարած BMW-316 մակնիշի 05 ՕՏ 551 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետեւանքով Հայկ Ղազարյանը, Անդրանիկ Պողոսյանն ու Համլետ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի հիվանդանոց:
Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























