Արարատի հիվանդանոցից այսօր` ապրիլի 13-ին ժամը 01:25-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչ 46-ամյա  Նորիկ Եղյանը եւ  41-ամյա Մարինե Զաքարյանն ու 12-ամյա Վաչիկ Եղյանը: Վերջինս սովորում է Բանավանի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ նույն օրը Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 66-րդ կմ-ի հատվածում Նորիկ Եղյանը վարելով «Օպել» մակնիշի 23 ՕՏ 456 համարանիշի ավտոմեքենան բախվել է Կապան քաղաքի բնակիչ 28-ամյա Խաչիկ Աբգարյանի կողմից վարած «ԿԱՄազ» 857 ՍԼ 51 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Վթարի հետեւանքով, երեքն էլ ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել  հիվանդանոց:

Ոստիկանության Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: