Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին, որով մեղմացվում են քաղաքացիների կողմից հանրաքվեներ նախաձեռնելու համար սահմանված սահմանափակումները:

Նախագծով նախատեսվում է՝  կիսով չափ կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին

• օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50-ից իջեցնելով մինչև 25-ի (Օրենքի 13-րդ հովածի 1-ին մաս),  երկարեցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախաձեռնող խմբի և

• նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի գրանցման կամ մերժման համար նախատեսված ժամկետը՝ 3 օրը դարձնելով 10։ Ողջամիտ ժամկետներ տրամադրելով լիազոր մարմնին նախատեսված փաստաթղթերը ուսումնասիրելու համար, միաժամանակ սահմանվում է, որ այս ժամկետներում որոշումը չկայացնելու դեպքում նախաձեռնող խումբը համարվում է գրանցված (Օրենքի 13-րդ հովածի 5-րդ մաս),  վերացել ստորագրությունների հավաքագումը բացառապես որոշակի տարածքներում

• (համայնքապետարաններում, բազմաբնակավայր համայնքներում՝ նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում, Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, մարզպետարաններում) կազմակերպելու սահմանափակումը (Օրենքի 13-րդ հովածի 15- րդ մաս)՝ նպատակ ունենալով նվազեցնել ստորագրությունների հավաքագրման հետ կապված խոչընդոտները,  նույն նպատակով չեղարկել ստորագրությունների հավաքագրումը հանրային ծառայողի

• պարտադիր մասնակցությամբ իրականացնելու պայմանը (Օրենքի 13-րդ հովածի 16-րդ մաս),  երկարեցնել ստորագրությունների հավաքումն իրականացնելու համար նախատեսված

• օրերի քանակը օրենսդրական նախաձեռնությունների համար սահմանելով 90 օր նախկին 45-ի փոխարեն, իսկ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների համար սահմանելով 180 օր նախկին 90-ի փոխարեն (Օրենքի 13-րդ հովածի 19-րդ մաս):

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ներդնել անմիջական ժողովրդավարության գործուն տարրեր։ Սա ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի տեղ գտած պարտավորությունների իրականացումն է (համաձայն 23-րդ կետի՝ «Զարգացնելու ենք ուղիղ ժողովրդավարության մշակույթը տեղական եւ համապետական հանրաքվեների ինստիտուտի միջոցով»), այլ հատկապես քաղաքացիներին պետական կառավարման ավելի անմիջականորեն մասնակցելու և քաղաքական իրավունքները իրացնելու լրացուցիչ հնարավորություն և ազդակ է ստեղծելու։

Նշվում է, որ քաղաքացիների՝ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավունքի անարդյունավետ և ոչ գործուն իրավական կարգավորումների մասին վկայում է թե՛ անցած տարիների փորձը, որի ընթացքում չի գրանցվել այդ իրավունքը իրացնելու որևէ դեպք և թե՛ այլ երկներում համանման իրավակարգավորումների համեմատական վերլուծությունը։