Հայաստանի խորհրդարանը մտադիր է նոր տոն մտցնել` Տեղական ինքնակառավարման մարմինների օրը:

Տվյալ նախաձեռնությունը քննարկվում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի շրջանակներում: Ըստ փաստաթղթի` տեղական ինքնակառավարման մարմինների օրը նշվելու է նոյեմբերի 10-ին:

Ելույթ ունենալով այդ հարցով` խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես ընդգծել է, թե ՏԻՄ-երը իշխանության շղթայի կարեւոր օղակներ են եւ զգալի թեթեւացնում են  կառավարության ու նախագահի բեռը:

«Հենց տեղական ինքնակառավարման մարմիններն են անմիջապես աշխատում ժողովրդի հետ, գիտեն նրա խնդիրները»,- ասել է Աբրահամյանը` հնգդծելով, որ կողմ է նրանց լիազորությունների ընդլայնմանը: «Հաճախ կարծիք է հնչում, որ այս կամ այն համայնքի ղեկավարը չարաշահում է իր դիրքը, մի՞թե նման երեւույթներ չկան կառավարությունում»,- հարց է տվել Աբրահամյանը` դժգոհություն հայտնելով, որ գործադիրն իշխանությունը ներկայումս  կենտրոնացնում է իր ձեռքում:

«Դա սխալ է, կառավարությունը պետք է ծրագրեր մշակի, իսկ ՏԻՄ-երը իրականացնեն դրանք»,- ասել է նա: