Ferrari ընկերությունն արտոնագրել է կենտրոնական կամարով սուպերքարի կոկպիտի կոնստրուկցիան, որը նման է Ֆորմուլա-1-ի բոլիդների «հալոյին»: Ենթադրվում է, որ հենակն ապահովում է հողմապակին, պաշտպանում է տապալման ժամանակ եւ թույլ է տալիս օդն ուղղել դեպի սալոն, հաղորդում է Motor-ը:

Կենտրոնական հենակը կազմված է երկու մասից, ընդ որում, վերջին մասը շարժվում է ստորին մասի համեմատությամբ՝ օդը տեղափոխելով ՝ սալոնը սառեցնելու համար: Նման որոշումը կարող է ոչ միայն բարելավվել անվտանգությունը, այլ նաեւ դրական ազդել աէրոդինամիկայի վրա: Օրինակ՝ Ferrari-ն առաջարկում է կամարի մեջ թաքցնել մաքրիչները:

«Հալոյի» շնորհիվ նվազում են առջեւի հենակները, ինչը ավտոմեքենաները տեսողականորեն ավելի գրավիչ են դարձնում: Պատենտի համաձայն՝ տեսախցիկներից եւ պրոեկտորից բարդ համակարգն իրական ժամանակի ռեժիմում կհեռարձակի փողոցից պատկերները, ավելին, այդ համակարգը կարող է «անտեսանելի» դարձնել առջեւի հենակները:

Ferrari-ի խոսքով՝ կենտրոնական հենակը հնարավոր է համադրել տանիքի ցանկացած նյութի հետ: Բացի այդ, կամարը հարմար է սալոնի տարբեր դասավորություն ունեցող մեքենաների համար: Հնարավոր է, որ «հալոն» կհայտնվի Purosangue քրոսովերի վրա: