Հայերը վերջին շրջանում սկսել են ավելի հաճախ դիմել ամուսնական գործակալություններին, ընդ որում, ավելի հաճախ դիմում են երկու սեռերի արդեն կայացած արժանապատիվ ներկայացուցիչներ: Այդ մասին ապրիլի 13-ին հայտարարել է «Հանդիպում» ընտանիքի եւ ամուսնության կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:
Նրա խոսքով, 7-8 տարի առաջ մարդիկ շատ դժկամությամբ էին դիմում իրենց կենտրոնին: Սակայն այսօրվա դրությամբ, դիմողների թիվն աճել է երկու անգամ եւ հասել 2 հազարի: Առ այսօր կենտրոն է դիմել 4000 մարդ, ընդ որում 75 տոկոսը կանայք են` 30-ից 45 տարեկան:
«Այդ տարիքային խմբի ներկայացուցիչները ցանկանում են հնարավորինս արագ ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ: Եթե 17-ից 25 տարեկան աղջիկներն ավելի շատ ուշադրություն են դարձնում նյութական բարեկեցությանը, արտաքինին եւ կրթությանը, 30-ից բարձր կանայք գնահատում են տղամարդկանց մարդկային հատկությունները: Իսկ տղամարդիկ նախապատվություն են ամուսնալուծված եւ երեխատեր կանանց»:
Երեւանի մանկավարժական համալսարանի հոեբանական կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանը նկատել է, որ ամուսնալուծությունների հիմնական պատճառը ֆիզիկական անհամատեղելիությունն է: Նա նշել է նաեւ, որ եթե նախկինում այդ թեման չէր քննարկվում հասարակության մեջ, ապա այսօր նկատվում է նախամուսնական փուլում ազատ հարաբերությունների զարգացման միտում:





























