University College London-ի գիտնականները վստահ են, որ թանգարան այցելելը երկարացնում է կյանքը: Իրենց հետազոտության արդյունքները գիտնականները հրապարակել են British Medical Journal-ում:

Տարվա մեջ 1-2 անգամ թանգարան այցելելը 14 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը, իսկ մշտական այցելությունները՝ 31 տոկոսով: Հետազոտողները հիմնվել են հարցման տվյալների վրա, որոնց մասնակցել է 50 տարեկանից բարձր 6,5 հազար մարդ:

Գիտնականներն առաջինը անգամը չէ, որ փորձում են կապ գտնել արվեստի եւ առողջության միջեւ: Ավելի վաղ բրիտանացի եւ դանիացի գիտնականները պարզել են, որ հիվանդանոցներում արվեստի գործերն օգնում են պացիենտներին արագ ապաքինվել, հաղորդում է 34travel-ը: