Չինաստանում առաջին կայսեր գերեզմանը հնագետները մի քանի փուլով են ուսումնասիրել։ 2009-ից սկսվել է աշխատանքների երրորդ փուլը, որի ընթացքում հայտնաբերվել են նաեւ 2020 թրծակավե զինվորներ։ Դրանցից բացի, հայտնաբերվել է կավե ձիեր եւ մեծ քանակությամբ զենք, հայտնում է Planet- today-ը։
Չինաստանի առաջին կայսր Ցին Շիխուանդիի (մ․թ․ա․ 259-210թթ․) հինավուրց գերեզմանում հետազոտողները ներթափանցել են դամբարան։ 400ք/մ տարածքում տեղադրված են եղել զինվորների 220 արձաններ, 12 ճենապակյա ձիեր, զգալի թվով զենք եւ այլ իրեր, այդ թվում՝ նետեր, արբալետներ եւ այլն։
Հնագետները ենթադրում են, որ, բացի այդ ամենից, գերեզմանում թաղված է մոտ 6000 կավե մարդ եւ ձի։
Ցին Շիխունդի կայսրը միավորել է Չինաստանը։ Դամբարանի կառուցումն ավարտվել է մ․թ․ա․ 210-209թթ․։ Այն տեղակայված է հին չինական մայրաքաղաք Սիանյի մոտ։ «Թրծակավե բանակը» կազմված է ավելի քան 8000 զինվորներից եւ ձիերից։
Արձանները մարդու հասակի են, եւ դրանց խնդիրը իրենց կայսրին նույնիսկ անդրշիրիմյան կյանք ուղեկցելն է։ Գիտնականների կարծիքով՝ յուրաքանչյուր արձանիկ առանձնահատուկ է ՝ դիմագծերի եւ դեմքի արտահայտության առումով։
Գերեզմանը 1974թ․ հանքանյութի հորատման ժամանակ գտել էին տեղի գյուղացիները։ Հնագիտական պեղումները սկսվել են 1985թ․, իսկ երրորդ փուլը սկսվել է 2009թ․։





























