Հունվարի 3-ին աշխարհում նշվում է յուրօրինակ տոն՝ Կոկտեյլների համար ձողիկի ծննդյան օրը։

Ձողիկը խողովակի տեսքով հարմարանք է, որը նախատեսված է ըմպելիքը բերանով քաշելու եւ կուլ տալու համար։ Ի սկզբանե ձողիկը պատրաստվել է ծղոտից՝ հացահատիկի խոռոչավոր ցողունից, որտեղից էլ ծագել է դրա անվանումը։

Լեգենդի համաձայն՝ կոկտեյլի համար առաջին արհեստական ծղոտը ստեղծել է ամերիկացի ձեռներեց Մարվին Սթոունը՝ թղթե ծխամորճների գործարանի սեփականատերը։ Ինչպես պատմում են, մի անգամ նա նստած է եղել իր բիզնեսի համար խորը մտահոգության մեջ, քանի որ գործերն այնքան էլ լավ չէին, եւ ձողիկով հյութ է խմել։ Նրան միշտ բարկացնում էր, երբ հյութի մեջ եղած մրգի մասնիկները կպչում էին ատամներին։ Այդ ժամանակ նա վերցնում է թղթի մի շերտ եւ մի ծայրին սոսինձ քսելով՝ զսպանակաձեւ փաթաթում մատիտի վրա, այնուհետեւ հանում եւ դրանով խմում հյութը ու հասկանում, որ այդպես ավելի հարմար է։ Սթոունը որոշում է կատարելագործել ձողիկը եւ սկսում է ձողիկներ արտադրել ավելի հաստ թղթից։

1888թ․ հունվարի 3-ին Մարվին Սթոունը արտոնագրում է իր հայտնագործությունը՝ ձողիկը։ Նա Վաշինգտոնի արտոնագրային բյուրոյում ստանում է կոկտեյլներ եւ այլ հեղուկներ խմելու համար թղթյա ձողիկների արտոնագրման փաստաթղթերը։