Սաուդցի դատախազը կարգադրել է աշխատանքից հեռացնել դպրոցի ուսուցչին քննական աշխատանքում սատանային փառաբանելու շուրջ հետաքննությունից 40 օր անց։

Ինչպես հաղորդում է Okaz-ը, տղամարդը հեռացրել է «ապաստան փնտրել Ալլահի մեջ» արտահայտությունը եւ փոխարինել այն «ապաստան փնտրել սատանայի մեջ» բառերով քննության ժամանակ Սաուդյան Արաբիայի արեւմտյան Ալ Բախախ շրջանի կրտսեր դպրոցում։

Ավելի ուշ Կրթության նախարարության ներկայացուցիչներն այցելել են դպրոց եւ խորհուրդ տվել աշխատանքից հեռացնել ուսուցչին եւ արգելել նրա մուտքը դպրոցում։ Ուսուցիչն ունի դատվածություն, ասել է կրթության նախարարության պաշտոնյան։

«Նա դատապարտվել էր անբարոյականության եւ թմրամիջոցների համար։ Նա նաեւ ծխում է դպրոցում աշխատանքային ժամերին»,-ասել է պաշտոնյան, որը ցանկացել է մնալ անանուն։

Թերթում մեջբերում են բժշկական աղբյուրին, որն ասում է, որ ուսուցիչը, հավանաբար, տառապում է «հալյուցինացիաներից» եւ հոգեբանական դիսբալանսից՝ նշելով, որ ավելի վաղ նա տեղափոխվել էր հոգեբուժական հիվանդանոց։