Ապրիլի 14 -ի գիշերը 6,1 մագնիտուդով նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում, Հոնսյու կղզու ափերից դեպի արեւելք:
Էպիկենտրոնը գտնվել է Իվատե նահանգի Մորիոկա քաղաքից 190կմ դեպի արեւելք, Տոկիոյից 537 կմ հեռավորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չկան, ցունամիի վտանգի մասին եւս չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ մարտի 11 –ին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած 9,0 մագնիտուդով երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 13,3 հազարի, 15,13 հազար մարդ համարվում է անհետ կորած:





























