Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ կատարած իր վերջին այցի ընթացքում հայտարարել է, թե Դոնալդ Թրամփը կարող է հաղթել Վրաստանի նախագահի ընտրություններում, եթե որոշի առաջադրվել:

«Դոնալդ Թրամփը միշտ էլ կարող է ներգաղթել: Եթե նա որոշի առաջադրվել, նա կարող է եւ հաղթել»,- ասել է Սահակաշվիլին New Yorker պարբերականին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Դոնալդ Թրամփը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետական կուսակցության կողմից: Նա նաեւ կասկած է հայտնել, թե Բարաք Օբաման ԱՄՆ-ում չի ծնվել, եւ պահանջել է Օբամայի ծննդյան վկայականը: