Թուրքիայի սեփական ռազմական F-35 օդանավերը երկինք կթռչեն 25 տարի անց։ Այս մասին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Հասան Աքսայը։
Թուրք գեներալը նշել է, թե 2 ամիս է, ինչ կազմվել է հատուկ խումբ, ովքեր զբաղվում են ազգային ռազմական օդանավ ստեղծելու աշխատանքներով։
«25 տարի անց մեր ռազմական օդանավերը պատրաստ կլինեն։ Բացի այդ, մենք տարածաշրջանի ամենալավ օդուժն ունենք, որով հպարտանում ենք»,-ասել է Հասան Աքսայը՝ շեշտելով, որ իրենց ինեժեներները F-35-ի ստեղծման համար բանակցություններ են վարում ԱՄՆ-ում։





























