Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:





























