Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրադարձությունների պատճառով Եվրոպայում կարող է ներգաղթյալների հոսք սկսվել:
Միլիոնավոր փախստականներ կարող են անարգել անցնել Լիբիայով եւ Թունիսով, իսկ նրանցից 100 հազարավորները կհասնեն եվրոպական երկրներ: «Ռոսիա-24» հեռուստաալիքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արտաքին քաղաքական գերմանական խորհրդի փորձագետ Ալեքսանդր Ռարը:
Նա նշել է, որ Եվրոպայում պատրաստ չեն փախստականների ներհոսքին, վախենում են, որ փախստականների թիվը կարող է հասնել կես միլիոնի. «Ապուշի դերում կհայտնի Իտալիան, որ ստիպված է ընդունել բոլոր փախստականներին: Նա օգնություն է խնդրում, աղաչում համերաշխություն դրսեւորել, սակայն Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան եւ սկանդինավյան երկրներն ասում են «ոչ»:
Ալեքսանդր Ռարը չի բացառել, որ եթե ներգաղթյալների թիվն աճի, նրանց կարող են ուժով արտաքսել:





























