ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել խորհրդակցություն հանրային պաշտպանների մասնակցությամբ: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հանրային պաշտպանների աշխատանքային պայմաններին, նրանց աշխատանքի արդյունավետության եւ որակի բարձրացմանն ուղղված քայլերին:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը աշխատակազմին է ներկայացրել նաեւ նորանշանակ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանին:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լուսինե Սարգսյանը հիմնականում համակարգելու է ՀՊԳ քաղաքացիական, վարչական եւ սահմանադրական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները, իսկ ՀՊԳ ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը՝ քրեական գործերի հետ կապված գրասենյակի աշխատանքները: