Թունիսի իշխանությունները քրեական օրենսգրքի 18 հոդվածներից ցանկ են հրապարակել, որոնց մեջ մեղադրվում է երկրի նախկին նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով թունիսյան աղբյուրները:

Նախկին նախագահին մեղադրում են, մասնավորապես, սպանությունների, պետության դեմ դավադրության, ունեցվածքի ապօրինի յուրացման եւ թմրանյութերի մաքսանենգության մեջ:

Ընդհանուր առմամբ, Թունիսի արդարադատության նախարարի խոսքով, նախկին նախագահի, նրա ընտանիքի անդամների եւ մտերիմների դեմ 44 գործ է հարուցվել, որոնք քննվելու են առաջիկայում:

Թունիսն արդեն դիմել է Ինտերպոլին` նախկին նախագահին եւ նրա մտերիմներին գտնելու խնդրանքով:

Նշենք, որ բեն Ալին հուզումներից հետո հունվարի 14-ին փախել էր Սաուդյան Արաբիա եւ հաջորդ օրը զրկվել իշխանությունից: