«ԱրմենՏել» ընկերությունից ապրիլի 13-ի երեկոյան ոստիկանության Արթիկի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ապրիլի 8-ի ժամը 18.00-ից մինչեւ ապրիլի 13-ի ժամը 19.00-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ-Տուֆաշեն գյուղերի միջեւ ընկած օդային հատվածից գողացել են 200 մ  հեռախոսային մալուխ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 55-ամյա Ռուբեն Ծ.-ն:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: