Համաձայն եվրոպացի փորձագետների գնահատականի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ներկա օրենքը հնացել է, իսկ նրա կետերը՝ ուղղված ԶԼՄ-ների ազատության ապահովմանը, բավարար չեն։ Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ենթահանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թեւոսյանը։
Նա հավաստիացրեց, որ միջազգային փորձագետները բազմիցս նշել են հեռուստաընկերությունների կողմից իրենց ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովման եւ սեփականատերերի անունները բացելու անհրաժեշտության մասին։ «Այս առումով, ինչպես նշվեց, օրենսդրությունը պետք է խստացվի»,- պարզաբանեց Թեւոսյանը։
Բացի այդ, պատգամավորը նշեց գովազդի շուկայի մոնոպոլացվածության մասին, ինչը, նրա կարծիքով, հեռուստաընկերություններին դնում է անհավասար պայմանների մեջ։





























