Ռուսաստանի Չելյաբինսկի մարզն ու Հայաստանը առեւտրա-տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային փոխգործակցության մասին պայմանագիր են ստորագրելու:

Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել ապրիլի 17-20-ին Երեւանում, երբ կայանալու է Ռուսաստանի եւ Հայաստանի միջտարածաշրջանային համագործակցությանը նվիրված համաժողովը:

Չելյաբինսկի պատվիրակությունը ղեկավարելու է փոխնահանգապետ Յուրի Կլեպովը, հաղորդում է «Ուրալինֆորմբյուրո»-ն: Կողմերը քննարկելու են տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության ոլորտներում տնտեսական ենթակառուցվածքների կատարելագործման հարցերը: Քննարկելու են նաեւ այլ հարցեր:

2010թ. Հայաստանի եւ Չելյաբինսկի ապրանքաշրջանառությունը կազմել է 4,35 մլն դոլար: