«Երեկ, մինչ ընթանում էր ԱԺ նիստը, որտեղ քննարկվում էին կարեւոր հարցեր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը «Մարիոթ» հյուրանոցի սրճարանւմ մի խումբ հայերի հետ նստած` ռուսների հետ բանակցություններ էր վարում: Ակնհայտ էր, որ  ինչ-որ բիզնես առաջարկ էր քննարկվում:

Ի դեպ, Սաշիկ Սարգսյանը տեւական ժամանակ է`չի երեւում ԱԺ նիստերի ժամանակ: ԱԺ-ում նրա օգնականն ամեն անգամ հայտարարում է, թե պարոն Սարգսյանը եկել, դուրս է եկել, բայց ոչ ոք այդպես էլ չի տեսնում, թե ինչպես է գալիս ու գնում պատգամավորը»,-գրում է «Հրապարակ»-ը: