«Ժամանակ»-ի աղբյուրների հավաստտմամբ` Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը օդանավակայան է ձեռք բերել Սլովակիայում:

Թերթը հիշեցնում է, որ մարտի վերջերին «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել էր սպասարկել «Արմավիա»-ի չվերթներից մի քանիսը` հայտարարելով, որ վերջինս չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները: «Արմավիա»-ն, իր հերթին, մեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը բարձր սակագներ սահմանելու եւ ազգային ավիափոխադրողին արտոնություններ չտրամադրելու մեջ:

«Մեր աղբյուրների հավաստմամբ` «Արմավիա»-ի աշխատակիցների աշխատավարձերը վերջին շրջանում ուշանում են եւ սա մեծ դժգոյություն է առաջացրել աշխատակիցների շրջանում: Կարելի է ենթադրել, թե որն է դրա պատճառը` Միխայիլ Բաղդասարովի ֆինանսներն այժմ ինչպես երեւում է այլ ուղղությամբ են ծախսվում»,-տեղեկացնում է  թերթը: