ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագիծն է քննարկվելու է Յալթայում մեկնարկոց Համագործակցության Տնտեսական խորհրդի 49-րդ նստաշրջանում:
Փաստաթուղթը, որ մշակվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից, նախատեսում է միացյալ պայմանագրային բազայի ձեւավորում` ԱՊՀ տարածքում առեւտրի լայնածավալ ազատականացման նպատակով:
Նոր պայմանագրի շրջանակներում ենթադրվում է նվազագույնի հասցնել ներմուշման մաքսերը: Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը կայանալու է մայիսի 20-ին, Մինսկում:
Հայաստանը Յալթայում ներկայացնում է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:





























