Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ երկրում սկսել է գործել ոչ վրացի բնակչությանը արագացված կուսրերով վրացերեն սովորեցնելու ծրագիրը:
Կրթության նախարարի առաջին տեղակալ Կոկա Սեպերտելաձեն նախաձեռնության հետ ծանոթացրել է պետական կառույցների, Գիտությունների ակադեմիայի, լեզվագիտության ինստիտուտի եւ համալսարանների ներկայացուցիչներին`խնդրելով առաջարկներ ներկայացնել:
Նշենք, որ Վրաստանում մեծաթիվ հայ համայնք է բնակվում, մեծամասամբ Ջավախքում: 2002թ. մարդահամարի տվյալներով, Վրաստանում մնացել էր 248,9 հազար հայ, մինչդեռ խորհրդայաին տարիներին այնտեղ մոտ 1 միլիոն հայ էր բնակվում:




























