Հիվանդանոցում մահացել է Մինսկի մետրոյում ապրիլի 11-ի ահաբեկչության եւս մեկ տուժած: Այսպիսով, ահաբեկչության զոհերի թիվը հասավ 13-ի: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Օլգա Շուլպինան:

Պայթյունը Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում որոտացել էր ապրիլի 11-ին: Կայարանի պլատֆորմում պայթել էր խոցող տարրերով պայթուցիկ սարք: Զոհերի թիվը հասել է 13-ի, մոտ 200 մարդ, այդ թվում` երկու հայեր, վիրավորվել են: Բելառուսի հատուկ ծառայությունները ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող հինգ անձանց: