Առնվազն 25 մարդ վնասվածքներ է ստացել, երբ մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հարավճավայական Չիրեբոն քաղաքի ոստիկանության մոտ գտնվող մզկիթում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վիրավորների մեծ մասը ոստիկաններ են, այդ թվում` քաղաքային ոստիկանության ղեկավարը:
Ինդոնեզիան աշխարհում բնակչության թվով չորրորդ պետությունն է եւ աշխահրի ամենաբազմամարդ մահմեդական պետությունը: Նրա տարածքում առավել ակտիվ է «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող «Ջեմաա իսլամիա» ահաբեկչական կազմակերպությունը: Այն իր առջեւ նպատակ է դնում իսլամական «գերպետության» ստեղծումը, որի մեջ կընդգրկվեն Ինդոնեզիան, Մալազիան եւ Սինգապուրը, Ֆլիպինների եւ Թայլանդի մի մասը, անգամ տարածքներ Ավստրալիայից:





























