Ռոքի լեզուն, հակառակ տարածված կարծիքի, ոչ թե հայերենն է, այլ կելտերենը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ասաց «Բամբիռ» ռոք-խմբի հիմնադիր Գագիկ Բարսեղյանը (Ջագ):
«Ասում են, եթե իսկական ռոք ես ուզում լսել, պիտի գնաս կղզի, այսինքն՝ Իռլանդիա»,- ասաց նա։
Ջագի խոսքով, հայկական ռոքն ունի հրաշալի անհատներ, բայց ոչ խմբեր։ «Մեր ազգը փոքր է, լավ անհատներ ունի։ Բայց մեր գործը խմբակային է, իսկ մենք չենք սիրում թիմային աշխատել։ Այնպես որ, հայկական ռոքը դեռ բարելավման փուլի մեջ է։ Բացի այդ, ռոքը Հայաստան չի մտել, Ռուսաստանի պես հսկա երկիր չի մտել, ուր մնաց Հայաստան։ Չնայած ռուսական ռոքն ավելի սարսափելի է, քան հայկականը»,- ամփոփեց նա։





























