Մինսկի մետրոյում ահաբեկչությունից հետո Կիեւում «ռմբային խուճապ» է սկսվել: Առաջին դեպքում դադարեցվել է «Ունիվերսիտետ» կայարանի աշխատանքը, երկրորդում` Շուլյավկայում առեւտրային կենտրոնի, գրում է «Սեգոդնյան»:
Վերջին մի քանի օրվա ընթացքում հրատեխնիկներին կանչել են մոտ 10 անգամ, թեեւ սովորաբար նման բաներ լինում են ամիսը մեկ-երկու անգամ: Հիմնականում զանգում են խուլիգաններ, սակայն մեկ դեպքում «ականը» իսկական էր` մեքենայի մոտ:
Հաղորդվում էր, որ հինգշաբթի` Կեիւի մետրոյի կայարանը փակվել է կասկածելի փաթեթի պատճառով: Քննությունը պարզել է, որ այն որեւէ վտանգ չի ներկայացնում:
Պայթյունը Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում որոտացել էր ապրիլի 11-ին: Կայարանի պլատֆորմում պայթել էր խոցող տարրերով պայթուցիկ սարք: Զոհերի թիվը հասել է 13-ի, մոտ 200 մարդ, այդ թվում` երկու հայեր, վիրավորվել են: Բելառուսի հատուկ ծառայությունները ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող հինգ անձանց:





























