Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մահիդ Մահմուդը հրահանգել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին տեղափոխել զինվորական հոսպիտալ եւ նրա մոտ ուժեղացված հսկողություն սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ներկայումս Մուբարաքն իր կնոջ՝ Սյուզանի հետ գտնվում է Շարմ-էլ-Շեյխի միջազգային հոսպիտալում, ուր տեղափոխել էր առողջական վիճակի վատթարացման հետեւանքով։ Նրա որդիները գտնվում են Կահիրեի մոտակայքում տեղակայված «Տորա» բանտում։
Անցած երեքշաբթի Եգիպտոսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել 15 օրով կալանավորել նախկին նախագահին եւ նրա երկու որդիներին։
Նշենք, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական էր տվել փետրվարի 11-ին։





























