ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովն ընդունել է առաջին համատեղ հռչակագիրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

«Չեմ ուզում ճոռոմ բառեր ասել, բայց սա պատմական փաստ է: Եթե շահագրգիռ մարդը ուշադիր ընթերցի այս փաստաթուղթը, կտեսնի, թե Վրաստանի համար որքան իրատեսորեն եւ ձեռնտու կերպով է ձեւակերպված դաշինքի դիրքորոշումը բոլոր այն հարցերով, որ հետաքրքրում են մեզ»,- ասել է Վաշաձեն:

ՆԱՏՕ-ի հռչակագրի մասին խոսել է նաեւ այդ կառույցում Վրաստանի դեսպան Գրիգոլ Մղալոբլիշվիլին, ում խոսքով, Վրաստանի վերաբերյալ նման որակի փաստաթուղթ առաջին անգամ է ընդունվում: