Արդեն հայտնի է դարձել Թուրքիայում, Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող «Բահար» հյուրանոցում տեղի ունեցած սպանության կասկածյալների ինքնությունը, որոնք վրացիներ են: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքական մամուլում արդեն սկսել են լուսաբանել են սպանության մեջ կասկածվող վրացիների լուսանկարները: Նշված կադրերն ստացվել են հյուրանոցի անվտանգության տեսախցիկի օգնությամբ` սպանությունից 5 րոպե առաջ:
Նշենք, որ սպանության մեջ մեղադրվում են Վրաստանի երեք քաղաքացիներ՝ Տատյանա Սվիանսկայան, Գիորգի եւ Վիտա Թեդիաշվիլիները:
Թուրքական ոստիկանությունը պարզել է, որ մեղադրյալները գողացել են 300 հազար թուրքական լիրա եւ մի քանի ժամ հետո լքելով թուրքական տարածքը, Ստամբուլի օդանավակայանից թռել են Բաքու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող «Բահար» հյուրանոցում ատրճանակից արձակված կրակոցներից սպանվել են հյուրանոցի սեփականատերն ու նրա ընկերուհին՝ վրացուհի Ռոզա Իսմաիլովան:
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ «Բահար» հյուրանոցի սեփականատեր 46-ամյա Նուսրեթ Շաքարը լարված հարաբերություններ է ունեցել հյուրանոցի ազգությամբ վրացի 3 աշխատակիցների հետ։ Սպանության օրն էլ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել Նուսրեթ Շաքարի եւ վրացի աշխատակիցների միջեւ։ Վիճաբանության ընթացքում վրացի աշխատակիցներն սպանել են Նուսրեթ Շաքարին եւ նրա 31-ամյա ընկերուհուն:
Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած աշխատակիցներին:





























