Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով` Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա այս տարվա ամռանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Դիվանագետի խոսքով` ապրիլի վերջին հանդիպում կկայանա արտգործնախարարների մակարդակով: Դրանից հետո, մոտավորպես հունիս-հուլիսին, տեղի կունենա նախագահների հանդիպումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «2+1» ձեւաչափով (Ռուսաստանը հանդես է գալիս որպես միջնորդ) հանդիպումներն օգտակար են եւ պետք է շարունակվեն հետագայում»,- ավելացրել է դիվանագետը:

Նշենք, որ նման ձեւաչափով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Սոչիում` մարտի 5-ին: