Հաջորդ շաբաթվանից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը որոշել է անցնել «առավել հրապարակային եւ թափանցիկ գործունեության, որի հիմքում լինելու է հասարակությանը պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելու սկզբունքը»: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ի մամուլի ծառայությունը:
«Մարտի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` ստանձնելով պաշտոնը, հայտարարել էր, որ պահպանելու է 50-օրյա լռություն եւ լրատվամիջոցներին խնդրել այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելույթներ եւ մեկնաբանություններ:
Մարդու իրավունքների ամենահրատապ խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով, Պաշտպան Կարեն Անդրեասյանը հաջորդ շաբաթ պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր անդրադարձը.
1. սոցիալական ապահովության իրավունքին (Ապիլի 18),
2. հավաքների ազատության իրավունքին (Ապրիլի 19),
3. սեփականության իրավունքին (Ապրիլի 20),
4. խոսքի ազատության իրավունքին (Ապրիլի 21),
5. արդար դատաքննության իրավունքին (Ապրիլի 22),
6. բռնության եւ խոշտանգումների խնդիրներին (Ապրիլի 23),
7. 2008 թ.մարտի իրադարձությունների հետեւանքներին (Ապրիլի 25),
Նշված օրերին համապատասխան անդրադարձը կտեղադրվի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքեջում ` www.pashtpan.am, իսկ դրանց առնչությամբ հնարավոր բոլոր հարցերին Պաշտպանը կպատասխանի ապրիլի 26-ին նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ»:





























