Հոլիվուդյան աստղ Զա Զա Գաբորը, ով արդեն 94 տարեկան է, ցանկանում է երեխա ունենալ, եւ ամուսիններն արդեն փոխնակ մայր են փնտրում:

Նման հայտարարություն է արել դերասանուհու ամուսինը` 67-ամյա արքայազն Ֆրեդերիկ ֆոն Անհալտը` որոշումը բացատրելով նրանով, որ հունվարին ոտքն անդամահատած Գաբորին ոգեշնչելու կարիք կա: Գաբորն ավելի վաղ կոնքաազդրային հոդի պատվաստում էր կատարել եւ արդեն  9 տարի չի կարղանում քայլել:

«Մարդուն պետք է ինչ-որ բան, հանուն որի արժե ապրել», -ենթադրում է  դերասանուհու իններորդ ամուսինը: Արքայազն Ֆրեդերիկի կարծիքով` երեխան ծերունազարդ զույգի համար կարժենա մոտ 100 հազար դոլար:  Ի դեպ, Գաբորը վաթսունամյա  դուստր ունի նախկին ամուսնություններից մեկից: