Բրիտանական BBC հեռուստաընկերության Today նորությունների ծրագրի խմբագիր Սառա Սենդսը հայտարարել է պաշտոնից իր հեռանալու մասին, գրում է Independent-ը։

«Ես որոշել եմ հեռանալ Today ծրագրի խմբագրի պաշտոնից եւ առաջարկել եմ հեռանալ BBC-ից սեպտեմբերին։ Դա արտոնություն էր՝ այս հիանալի թիմի մասը լինելը, եւ ես հպարտանում եմ նրանով, որ պաշտպանել եմ մեր ինտելեկտուալ լրագրողությունը եւ քաղաքական անկախությունը»,- հայտարարել է Սենդսը։

Ընդ որում, նա չի հայտնել իր որոշման պատճառների մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ BBC-ն ընկերության արդիականացման նոր ծրագրի շրջանակներում պլանավորում է 450 աշխատատեղ կրճատել։