Իտալական Ferrero ընկերության ղեկավար Պիետրո Ֆերրերոն զոհվել է Հարավային Աֆրիկայում դժբախտ միջադեպի արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դժբախտ պատահարի հանգամանքներն ու մանրամասներն առայժմ անհայտ են:
Իտալական Ferrero ընկերությունը հիմնվել է 1942թ. Ալբա քաղաքում: Ընկերությունը շոկոլադ եւ հրուշակեղեն է արադրում: Բացի Rafaello եւ Ferrero Rosher կոնֆետներից, ընկերությունն արտադրում է նաեւ Nutella եւ Кinder Chocolate, Kinder Surprise եւ Tic-Tac ապրանքանիշի արտադրանք:





























