Մայքլ Ջեքսոնի գործում եւս մեկ սենսացիոն ապացույց է հայտնվել` ներարկիչը, որով Մայքլ Ջեքսոնը ստացել է ուժեղ ներգործող պրոպոֆոլի մահացու չափաբաժինը բժիշկ Կոնրադ Մյուրեյից;

Ներարկիչի վրա փորձագետները մատնահետքեր են հայտնաբերել, որոնք չեն պատկանում ո’չ երգչին, ո’չ նրա անձնակազմից որեւէ մեկին: Դրանք չեն համընկնել նաեւ Մյուրեյի մատնահետքերի հետ:

Ստացվում է, որ Ջեքսոնի սենյակում երրորդ անձ է եղել, եւ այժմ բժշկի փաստաբանները արդարացման դատավճիռ են պահանջում: Սակայն փաստերը խոսում են ոչ նրա օգտին: Քննությունը պարզել է, որ մինչ Ջեքսոնը մահանում էր, Մյուրեյը հեռախոսով «սիլիբիլի» էր անում Լաս-Վեգասից երկու պարուհիների եւ հյուսթոնցի մի մատուցողուհու հետո: Ընդ որում վերջին զանգը տեւել է 11 րոպե եւ ավարտվել երբ Ջեքսոնն արդեն մահացած է եղել: Աղջիկների ինքնությունն արդեն պարզվել է, եւ նրանք պատասխանել են քննիչների հարցերին: