Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ տնտեսական ոլորտում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը Երեւանում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում:

Նա նկատել է, որ ռուսական ներդրումների ծավալը 1991-ից կազմել են 2,8 միլիարդ դոլար, իսկ առեւտրաշրջանառությունը 2010թ. կազմել է 860 մլն դոլար: Հայաստանում ռուսական կապիտալով ձեռնարկությունների թիվը հասնում է 1400-ի:

Ինչ վերաբերում է երկու երկրների տարածարջանների փոխգործակցությանը, Նարիշկինի խոսքով, այսօր հայ-ռուսական համագործակցության մեջ ընդգրկված են ՌԴ 70 սուբյեկտներ, եւ այդ թիվը պարբերաբար ընդլայնվում է:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ցանկում նա նշել է էներգետիկայի, տրանսպորտի եւ հեռահարղոկդացության ոլորտները: