Ապրիլի 19 -ին 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաքի շրջանում: Տուժածների եւ ավերածությւոնների մասին չի հաղորդվում: Ազգային օդերեւութաբանական վարչությունը ցունամիի վտանգի մասին չի հայտարարել:
Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, Բոսո թերակղզուց դեպի հարավ, մոտ 100 կմ խորության վրա, գրում է vesti.ru-ն:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են մի շարք նահանգներում, ինչպես նաեւ Տոկիոյի բոլոր շրջաններում եւ արվարձաններում:




























