ՀՅԴ խմբակցությունը երեկ գրավոր հարցապնդում է ներկայացրել կառավարությանը, որում բարձրացրել է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակին, արտագաղթի ծավալների մեծացմանը վերաբերող հարցեր՝ միաժամանակ հարցնելով, թե կառավարությունն ինչպե՞ս է բացատրում այդ վիճակը եւ այս ամենի մեջ տեսնո՞ւմ է արդյոք իր մեղքի բաժինը։

«ՀՅԴ իր այս նամակով շեշտում է, որ կառավարությունն իր անձեռնահասությամբ մեղավոր է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակում։ Կառավարության պատասխանն ստանալուց հետո ՀՅԴ խմբակցությունը մտադիր է հարցը դնել Ազգային  ժողովի լիագուրմար նիստի քննարկմանը։

Քանի որ կառավարությունը վճռականություն չունի խոստովանել սեփական սխալները եւ ինքնակամ հեռանալ, մենք, հավանբար, կդիմենք Սահմանադրությամբ նախատեսված գործողությունների»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով երեկ՝ ապրիլի 19-ին վարչապետ Տիգրան Սարգասյանի ելույթին, ուր վերջինս խոսեց դեպի նորարական տնտեսություն տանող բարեփոխումների 7 փաթեթների մասին՝ ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց, որ թեպետ ծանոթ չէ այդ ելույթին, սական մեծ վստահություն չունի դրա հանդեպ՝ հաշվի առնելով նախկինում եւս «աշխարհացունց կենտրոններիստեղծման վերաբերյալ» արված հայտարարությունները։ «Լավ է, որ մարդը իդեալներով է ապրում, ինչ-որ գաղափարներ է առաջարկում, բայց երբ այդ գաղափարներևն  ու իդեալները կտրված են իրականությունից, դրանք մնում են անհասանելի երազանքներ, որոնք հասարակության մոտ միայն անվստահություն են առաջացնում»,- ասաց Մինասյանը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նորարական տնտեսություն տանող բարեփոխումների 7 փաթեթների մասին ելույթ էր ունեցել ապրիլի 19-ին՝ «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային համաժողովում։