Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապրիլի 20-ին, ժամը 16.10-ին, գողություն կատարելու կասկածանքով Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել 35-ամյա Հովհաննես Մ.-ին, 53-ամյա Լուիզա Ե.-ին եւ 66-ամյա Աղվան Հ.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աղվան Հ.-ն խոստովանել է, որ ապրիլի 15-ին, ժամը 11.00-ին, Բագրատունյաց փողոցի թիվ 17 հասցեում գտնվող խանութում, մի քաղաքացու գրպանից, գողացել է 140 հազար դրամ, այդ ընթացքում Լուիզա Ե.-ն եւ Հովհաննես Մ.-ն  օգնել են իրեն, իսկ հետո գողացած գումարը բաժանել են միմյանց միջեւ:

Պարզվել է, որ տուժողը 54-ամյա Գրիգոր Խ.-ն է, որը  ապրիլի 20-ին մեկնել է Հայաստանից:

Կատարվում է նախաքննություն: