Լոնդոնում 23-ամյա սինգապուրցի ուսանողը ռասիստական հարձակման է ենթարկվել կորոնավիրուսից վախեցած տղամարդու կողմից, հայտնում է հայտնում է CNN- ը:
Հարձակման արդյունքում 23-ամյա Զոնաթան Մոկը դեմքի վնասվածքներ, կապտուկներ է ստացել: Այս մասին նա գրառում էր արել Facebook-ում, որտեղ մանրամասն նկարագրել էր հարձակման հանգամանքները:
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մարդաշատ առեւտրական թաղամասում: Մոկի խոսքով` հարձակվողը բղավում էր. «Ես չեմ ուզում, որ ձեր կորոնավիրուսը լինի իմ երկրում»:
Հեռուստաալիքը նշում է, որ սա կորոնավիրուսի բռնկումից հետո ասիացիների նկատմամբ քսենոֆոբիայի դրսեւորման առաջին դեպքը չէ Մեծ Բրիտանիայում եւ աշխարհի այլ երկրներում:
Այս կապակցությամբ մտահոգություն է հայտնել ատելության հիմքով հանցագործությունների մասին հաղորդող Stop Hate խումբը: Կազմակերպությունը հայտարարել է, որ իրենց վերջերս հաճախ են դիմում չինական համայնքի ներկայացուցիչները, ովքեր բողոքում են ռասիզմի եւ խտրականության դրսեւորումների դեմ:




























