Ֆիլիպիններում ուղղաթիռ է կործանվել, որի հետեւանքով ոստիկանապետ է զոհվել: Ինչպես հայտնում է AP-ն, ուղղաթիռն ընկել է էլեկտրական մալուխի հետ բախումից հետո:
Բացի ոստիկանապետից, ուղղաթիռում եւս 7 մարդ է եղել, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ուղղաթիռը դուրս է եկել Լագունա նահանգի Սան Պեդրո քաղաքի ոստիկանական համալիրից ոստիկանների հետ հանդիպումից հետո:





























