ԱՄՆ Ֆինանսների միջազգային ինստիտուտը կանխատեսում է, որ համաշխարհային ՀՆԱ-ի աճն այս տարի կմոտենա 1 տոկոսին, ինչը ամենացածր ցուցանիշը կդառնա 2008 թ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո։ Այս մասին ասվում է կազմակերպության ղեկավար եւ գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքերով՝ «COVID-19-ի շուրջ գլոբալ խուճապը կարող է հանգեցնել «մի շարք հնարավոր հետեւանքների», իրավիճակն «այս փուլում բավական անորոշ է»։ «Մենք վերանայեցինք ԱՄՆ ՀՆԱ-ի աճը մինչեւ 1,3 տոկոս կանխատեսում այս տարվա համար՝ նվազեցնելով այն 2 տոկոսից, ինչպես նաեւ վերանայեցինք չինական տնտեսության աճի կանխատեսումը՝ կրճատելով այնմինչեւ 4 տոկոս (նախկին 5,9 %-ից)։ Համաշխարհային տնհտեսության աճը հավանաբար կմոտենա 1 տոկոսին, ինչը շատ ավելի ցածր է անցյալ տարվա 2,6 տոկոսից եւ ամենաթույլ ցուցանիշն է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակներից (2008թ․)»,- նշել է Վաշինգտոնում համաշխարհային մասնավոր ֆինանսաբանկային գլխավոր լոբբիստական կազմակերպության ղեկավարը։
«Մենք ուշադրություն դարձրեցինք ձեւավորվող շուկայով երկրների տնտեսության ցածր աճին, որտեղ խնդիրներն այժմ ավելանում են COVID-19-ի պատճառով»,- ասվում է փաստաթղթում։




























