ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը եւ սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել պետության կառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանը եւ մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը:

Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր նախարարություններում եւ կառավարությանն առնթեր մարմիններում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման եւ զարգացման, քաղաքականությունների եւ ծրագրերի մշակման գործում:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակիցներին կտրամադրի ավիատոմս եւ 336 հազար դրամ գումար կեցության ծախսերը հոգալու համար: Ծրագիրը կտեւի մեկ տարի եւ կմեկնարկի հուլիսի 1-ից:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը մինչ ապրիլի 15-ը հետեւյալ հղմամբ: