ԵՄ երկրների առողջապահության նախարարները կոչ են արել անդամ պետություններին գերադասել սոլիդարությունն ազգային շահերից բժշկական դիմակների եւ սարքավորումների պակասի հարցում, որն անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարում, հաղորդում է Associated Press-ը:

Բրյուսելում արտակարգ նիստի ժամանակ Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցով ԵՄ հանձնակատար Յանեժ Լենարչիչը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրներն իրավունք ունեն սահմանափակել բժշկական սարքավորումների արտահանումը, սակայն այդպիսի միջոցը կարող է հանգեցնել ահագնացող ճգնաժամի վերահսկողության կորստի, որը կապված է COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետ:

«Պատրաստվածությունը պետք է ավելի բարձր մակարդակի հասցվի՝ ելնելով հավանականությունից, որ կարող է Իտալիայում տեղի ունեցողը կրկնվի Եվրոպայի մյուս երկրներում», նշել է նա: