Uber Technologies ընկերությունը հայտարարել է, որ կվճարի փոխհատուցում վարորդներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով, ինչպես նաեւ աշխատակիցներին, որոնք տեղավորվել են կարանտինում, հաղորդում է Reuters-ը:
Ընկերությունն արդեն վճարել է փոխհատուցումը որոշ շուկաներում վարորդներին եւ պատրաստվում է անել դա նաեւ իր մասնաճյուղերում:
Ավելի վաղ Bloomberg պարբերականը հաղորդել էր, որ ընկերությունը կհատուցի ԱՄՆ-ում վարակված վարերդներին եւ արդեն վճարել է Մեծ Բրիտանիայում եւ Մեքսիկայում կարանտինում տեղափորված հինգ չվարակվածներին:





























