Մարտի 8-ի տոնի կապակցությամբ Հնդկաստանում այսօր անվճար է բոլոր թանգարանների եւ պատմական հուշարձանների մուտքը կանանց համար: Այդ մասին մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Պրահլադ Սինգխ Փաթելը գրել է թվիթերյան իր էջում՝ կցելով փաստաթղթի տեքստի լուսանկարը, հաղորդում է «Իզվեստիա»-ն:
«Հնդկաստանի հնագիտական ծառայության պահպանության ներքո գտնվող հուշարձանների մուտքը կլինի անվճար բոլոր տեղաբնակ եւ օտարերկրյա կանանց համար»,-նշված է հաղորդագրության մեջ:




























