Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է բոլոր սոցցանցերում իր էջերից դուրս գալու մասին:
Այսօր յոթ կարկառուն կանայք կտեղադրեն գրառումներ երկրի վարչապետի էջերից՝ ընթերցողների հետ կիսվելով իրենց կյանքի փորձով:
«Հնդկաստանի բոլոր անկյուններում կան անկառու կանայք, որոնք գրանցել են մեծ ձեռքբերումներ: Այդ կանայք կատարել են հսկայական աշխատանք բոլոր ոլորտներում: Նրանց պայքարն ու ոգեշնչումը մոտիվացրել է միլիոնավոր մարդկանց: Եկեք շարունակենք տոնել այդպիսի կանանց ձեռքբերումներն ու սովորել նրանցից»,-գրել է Նարենդրա Մոդին:




























